Բեյոնսեին մեղադրել են 2,69 միլիոն դոլարի հարկերից խուսափելու մեջ
Written by 105.5FM on 1 May 2023
ԱՄՆ հարկային վարչությունը մեղադրել է երգչուհի Բեյոնսեին 2018 և 2019 թվականներին 2,69 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ: Այս մասին հայտնում է People-ը։
Կառավարական գործակալությունը պնդում է, որ Բեյոնսեն 2018 թվականի համար 805 850 դոլար է պարտք, իսկ 2019 թվականի համար՝ 1 442 747 դոլար։ Երգչուհին նաև չի վճարել այդ երկու տարվա տուգանքը՝ 449 719,40 դոլարի չափով։
Բեյոնսեի փաստաբանը հայտնել է, որ իրենք այժմ ակտիվորեն աշխատում են հարկայինի հետ և ակնկալում մոտ ապագայում լուծել այս հարցը։ Երգչուհու ներկայացուցիչները վիճարկում են 868 766 դոլարը, որը, ըստ նրանց, տրվել է բարեգործության։
People-ն ընդգծում է, որ նախորդ տարի Forbes ամսագիրը Բեյոնսեի կարողությունը գնահատել է 450 միլիոն դոլար։