Բեյոնսեի յոթերորդ ստուդիական ալբոմը Spotify-ի նոր ռեկորդ է սահմանել

Written by on 2 August 2022

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի յոթերորդ ստուդիական ալբոմը՝ Renaissance անվանումով, Spotify սթրիմինգային հարթակի նոր ռեկորդ է սահմանել ՝ դառնալով 2022 թվականին կին կատարողի ամենալսված ձայնասկավառակը: Այս մասին հայտնում է Hypebeast պարբերականը։

Ալբոմը ռեկորդ է սահմանել սթրիմինգների թողարկման առաջին իսկ օրը ՝ հուլիսի 29-ին։ Hypebeast-ի տվյալներով ՝ առաջին օրվա ընթացքում նրան լսել է ավելի քան 43 մլն մարդ։ Ձայնասկավառակի բոլոր կատարումները տեղ են գտել ԱՄՆ-ի Spotify-ի թոփ-25-ում, իսկ դրանցից յոթը տեղ են գտել երկրում ամենապոպուլյարների տասնյակում: Ընդ որում, ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյոնսեի ալբոմը համացանցում է հայտնվել պաշտոնական թողարկումից 36 ժամ առաջ:

Renaissance-ը, Բեյոնսեի առաջին լիաֆորմատ սոլո ձայնասկավառակն է, 2016 թվականին Lemonade ալբոմի թողարկումից ի վեր։ Ալբոմում ներառված են նաև երգեր, որոնք երգչուհին ձայնագրել է Ջեյ Զիի, Սքրիլեքսի, Ջեյքի և Ֆարել Ուիլյամսի հետ համատեղ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background