Բեյոնսեն կեսգիշերին նոր սինգլ է թողարկել․ «Break My Soul»

Written by on 21 June 2022

Բեյոնսեն երկուշաբթի երեկոյան «Tidal»-ի միջոցով թողարկել է «Break My Soul» սինգլը։ Երգի հոլովակն այժմ հասանելի է նաև YouTube-ում: Թրեքը կլինի նրա առաջիկա յոթերորդ ստուդիական սոլո ալբոմի՝ «Renaissance»-ի առաջին սինգլը, որը լույս կտեսնի հուլիսի 29-ին։ Հայտնում է CNN-ը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բեյոնսեն հայտարարել էր, որ ունի նոր ալբոմ, որը լույս կտեսնի հուլիսին, բայց մինչ այդ նա պատրաստ է հանդիսատեսի դատին ներկայացնել մեկ երգ այդ ալբոմից:

Ակնկալվում է, որ ալբոմը կներառի 16 թրեք։ Նշենք, որ Բեյոնսեի վերջին լիամետրաժ ալբոմը՝ «Lemonade»-ը, թողարկվել է 2016-ին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background