Բեյոնսեն և Ջեյ Զին պայքարելու են նույն անվանակարգի համար
Written by 105.5FM on 23 December 2021
Բեյոնսեն և Ջեյ Զին ընդգրկվել են օսկարյան շորթ-լիսթում։ Ամերիկյան կինոակադեմիան ցուցակը հրապարակել է դեկտեմբերի 22-ին իր պաշտոնական կայքում։ Հայտնում է regnum.ru -ն։
«Լավագույն երգ» անվանակարգի համար Բեյոնսեն կպայքարի «Be Alive» երգով՝ գրված «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, Ջեյ Զին «Guns Go Bang» երգով՝ «Նրանք ընկնում են» վեստերնի համար և Արիանա Գրանդեն «Just Look Up» երգով՝ «Մի նայեք վերև» ֆիլմի համար։
Հավելենք, որ «Օսկար»-ի «Լավագույն երգ» անվանակարգ 15 լավագույն երգերի ցանկանում են հայտնվել են նաև Բիլի Այլիշի «No Time To Die» և Լին-Մանուել Միրանդայի «Dos Oruguitas» երգերը։ Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի 2022 թվականի փետրվարի 8-ին։