Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը կրկին նշանադրվել են
Written by 105.5FM on 11 April 2022
Վերամիավորումից մեկ տարի էլ չանցած՝ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանադրվեցին։ Հիշեցնենք, որ զույգը նշանադրված է եղել 2002 թվականին, բայց հարսանիքն այդպես էլ չի կայացել։
Ինչպես հայտնում է Rolling Stone-ը, երգչուհին ինքը կիսվել է այս նորությամբ իր On The JLo կայքում։ Ջեյ Լոն կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա հիանում իր տպավորիչ կանաչ ադամանդով մատանիով։ 52-ամյա աստղի խոսքով՝ կանաչն իր համար առանձնահատուկ գույն է։
Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը խոսել էր Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների մասին՝ տարիների բաժանումից հետո։ Նա ասել էր, որ իրենց համար երկրորդ հնարավորությունն իսկական «օրհնություն» է, քանի որ երկուսն էլ դարձել են ավելի խելացի ու փորձառու։