Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են
Written by 105.5FM on 18 July 2022
Ամերիկացի կինոդերասան Բեն Աֆլեքը և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են։ Ամուսնությունը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Նևադայի Քլարկ կոմսությունում, որն ընդգրկում է Լաս Վեգաս քաղաքը։
Նրանց հարսանիքի մասին լուրն առաջին անգամ տարածվել է կիրակի օրը, երբ Նևադայում Քլարկ շրջանի գրասենյակում զույգն ամուսնության լիցենզիա է ստացել, որը մշակվել է շաբաթ օրը: Ամուսնության լիցենզիայի ներկայացումը ցույց է տվել, որ Լոպեսը պատրաստվում է կրել Ջենիֆեր Աֆլեք անունը։ Լոպեսի և Աֆլեքի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Հիշեցնենք, Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ նշանադրված են եղել 2002 թվականին, սակայն 2004-ին բաժանվել են, այնուհետև ամուսնացել և ստեղծել իրենց առանձին ընտանիքները, ունեցել երեխաներ։ Աստղային այս հիանալի զույգի վերամիավորման մասին խոսակցություններն ակտիվացել են այս տարվա սկզբին, հետո հաստատվել Լոպեսի կողմից, նա իր բլոգում հրապարակել էրց տեսանյութ, որտեղ նշել էր, որ ուզում է ծերանալ Բեն Աֆլեքի հետ։