Բիլլի Այլիշը ընկել է ելույթի ժամանակ
Written by 105.5FM on 26 April 2022
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը «Coachella 2022» երաժշտական փառատոնի ժամանակ ելույթ ունենալիս սայթաքել և ընկել է։ Այս մասին ապրիլի 25-ին գրել է «The New York Post»-ը։
Բիլլին որոշել է անակնկալ մատուցել փառատոնին ներկա իր երկրպագուներին. «Paramore» ռոք խմբի երգչուհի Հեյլի Ուիլյամսը և Բիլլին, կատարել են Այլիշի «Happier Than Ever» երգը և Ուիլյամսի «Misery Business» հիթը։ Բեմի լույսերն անջատելուց հետո երբ երգչուհին պատրաստվել է շարունակել ելույթը, հանդիսատեսը հանկարծ բարձր ձայն է լսել։ Պարզվել է Բիլլին երեսնիվայր ընկել է բեմի վրա։ «Օ՜ Այստեղ շատ մութ է»,- ծիծաղելով ասել է Այլիշը։
Նշենք, որ «Coachella» երաժշտական փառատոնը COVID-19 համաճարակի պատճառով երկու տարի չկայացավ։ Այս տարի այն տեղի ունեցավ երկու հանգստյան օրերին՝ ապրիլի 15-ից 17-ը և ապրիլի 22-ից 24-ը: