Բրիթնի Սփիրսը երգ է ձայնագրել Էլթոն Ջոնի հետ
Written by 105.5FM on 26 July 2022
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, ինչպես երևում է, իր մասնակցությամբ մի շարք աղմկահարույց միջադեպերից հետո վերջապես հավաքել է ուժերը և վերադարձել երաժշտության աշխարհ։ 40-ամյա կատարողը որոշել է դուետով հանդես գալ բրիտանացի լեգենդար երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի հետ և համատեղ ձայնագրել է իր Tiny Dancer երգի ռեմիքսը, որն առաջին անգամ թողարկվել է 1971 թվականին, հայտնում է Page Six-ը։
Ձայնագրությունն արվել է գաղտնի, Բևերլի Հիլզի երաժշտական ստուդիաներից մեկում, այժմ կոմպոզիցիան ենթարկվում է լրացուցիչ մշակման և պաշտոնապես կթողարկվի օգոստոսին։
Նախագծի պրոդյուսերը Էնդրյու Ուոթն է, ով նախկինում աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը, Օզի Օսբորնը և Փերլ Ջեմը, և 2021 թվականին արժանացել է «Տարվա երաժշտական պրոդյուսեր» մրցանակի։