Բրիթնի Սփիրսը հորը մեղադրել է իրեն կանացիությունից զրկելու համար
Written by 105.5FM on 17 March 2022
Երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ իր հայրը «զրկել է իրեն կանացիությունից», երբ 2008 թվականին ստանձնել է խնամակալությունը նրա նկատմամբ և վերահսկել երգչուհու անձնական, բժշկական և ֆինանսական բոլոր գործերը։ Այս մասին գրում է Page Six հրատարակությունը։
Այս մասին Բրիթնի Սփիրսն իր Instagram-ում երկար գրառում է կատարել, որն ավելի ուշ ջնջել է։
Հիշեցնենք, Ջեյմի Սփիրսը կորցրել է իր դստեր խնամակալությունը 2021 թվականի նոյեմբերին, սակայն ինքը՝ Բրիթնին, դեռ հաճախ է վերադառնում այս թեմային իր Instagram-ի գրառումներում։
Նախկինում Բրիթնի Սփիրսը բողոքել էր, որ խնամակալության ներքո իրեն թույլ չեն տվել նույնիսկ սուրճ խմել։