Բրիթնի Սփիրսը հրավիրվել է ԱՄՆ Կոնգրես

Written by on 17 February 2022

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ իրեն հրավիրել են ԱՄՆ Կոնգրես։ Այս մասին նա գրառում է կատարել իր ինստագրամյան էջում։

Երգչուհին հրապարակել Կապիտոլիումից ուղարկված նամակը, որում նրան խնդրել են մասնակցել Կոնգրեսի նիստին և խոսել այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել «հասնել արդարադատության»։ «Ես ստացել եմ այս նամակը մի քանի ամիս առաջ…  Մի աշխարհում, որտեղ քո սեփական ընտանիքը քեզ դեմ է, իսկապես դժվար է գտնել հասկացող և կարեկցող մարդկանց», – կիսվել է Սփիրսը: Նա, սակայն, չի հստակեցրել՝ հետագայում կընդունի՞ հրավերը, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին դատարանն ամբողջությամբ չեղարկեց Բրիթնի Սփիրսի հոր խնամակալությունը։ 13 տարի շարունակ երգչուհու հայրը` Ջեյմի Սփիրսի վերահսկում էր նրա ֆինանսները, ճանապարհորդություններն ու անձնական կյանքը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background