Դատարանը 5 տարի անց մերժել է Թեյլոր Սվիֆթի դեմ հայցը
Written by 105.5FM on 13 December 2022
Դատարանը որոշել է մերժել երգահաններ Շոն Հոլի և Նաթան Բաթլերի հայցն ընդդեմ երգչուհի Թեյլոր Սվիֆթի։ Հաղորդում է Page Six-ը։
Հոլը և Բաթլերը հայց են ներկայացրել արտիստի դեմ 2017 թվականին՝ պնդելով, որ Սվիֆթը գողացել է 3LW-ի 2001 թվականի «Playas Gon’ Play» երգի բառերը նրա «Shake It Off» հիթի համար։ Սակայն երգչուհու փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով Կալիֆորնիայի դատարանին «ամբողջությամբ» մերժել հայցը:
ԱՄՆ-ի շրջանային դատարանը պաշտոնապես մերժել է հայցը դատավարության սկսվելուց ընդամենը շաբաթներ առաջ:
«Shake It Off»-ի բառերն ամբողջությամբ գրել եմ ես»,- ասել է Սվիֆթը դատական փաստաթղթերում: