Դուա Լիպան պատասխանել է գրագողության մեղադրանքներին

Written by on 1 September 2022

Դուա Լիպայի փաստաբանները պահանջում են, որ դաշնային դատավորը մերժի հեղինակային իրավունքի երկու հայցերից մեկը, որի առաջ նա կանգնել է իր «Levitating» հիթային երգի պատճառով։ Փաստաբանները պարզ ասում են, որ փոփ աստղը «երբեք չի լսել» իր իբր կրկնօրինակած երգերը, հայտնում է The Daily Crypto-ն։

Այս տարվա մարտ ամսին, երգահաններ՝ Ռասել Բրաունը և Սենդի Լինցերը, դատի են տվել Դուա Լիպային, պնդելով, որ նա կրկնօրինակել է իրենց 1979 թվականի Wiggle and Giggle All Night և 1980 թվականի Don Diablo երգերը։ Ի պատասխան մեղադրանքների՝ կատարողն ասել է, որ երբեք չի լսել այս ստեղծագործությունները։

Չնայած փոփ աստղի հայտարարությանը, Բրաունը և Լինցերը պնդում են, որ իրենց երգերը լայնորեն տարածված են համացանցում և դրանք կարելի է գտնել հայտնի ծառայություններում: Սակայն, ինչպես վստահեցնում է Դուա Լիպայի կողմը, այդ փաստը դեռ բավարար չէ երգչուհուն հեղինակային իրավունքների խախտման մեջ մեղադրելու համար։

Հայտարարության մեջ փոփ երգչուհու փաստաբանները նշել են, որ ստեղծագործությունների միջև նմանությունները պարզապես «հիմնական երաժշտական ​​տարրերի պատահական օգտագործման արդյունք են», որոնք չեն կարող պաշտպանվել հեղինակային իրավունքի մասին օրենքով:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background