Դուեյն Ջոնսոնն ուզում է մարմնավորել Ջեյմս Բոնդին
Written by 105.5FM on 17 November 2021
Ամերիկացի հայտնի դերասան Դուեյն «The Rock» Ջոնսոնը հայտարարել է, որ կցանկանար դառնալ հաջորդ Ջեյմս Բոնդը խորհրդանշական ֆրանշիզայի շարունակությունում։ Հայտնում է mignews-ը։
Ջոնսոնը պատմել է, որ իր պապը՝ դերասան Փիթեր Մեյվիան, նկարահանվել է 1967 թվականին Բոնդի ֆիլմերից մեկում՝ «Ապրում ես միայն երկու անգամ», գլխավոր դերում Շոն Քոններիի հետ։
«Ես կցանկանայի գնալ նրա հետքերով և դառնալ հաջորդ Բոնդը: Ես չեմ ուզում չարագործ լինել: Ես պետք է լինեմ Բոնդը», – Ջոնսոնը կիսվել է իր ծրագրերով:
Նշենք, որ Ջոնսոնը մինչև այժմ նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում և 11 հեռուստասերիալում։