Եռամյա ընդմիջումից հետո «Օսկար»-ը կրկին հաղորդավար կունենա

Written by on 12 January 2022

ԱՄՆ-ում մեկնարկում են հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության նախապատրաստական լայնածավալ աշխատանքները։ Թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենալու՝ հանդիսատեսով, թե առանց հանդիսատեսի, դեռ պարզ չէ։ Սակայն հայտնի է, որ այս անգամ այն ունենալու է հաղորդավար։ Նշենք, որ վերջին անգամ 2018 թվականին է մրցանակաբաշխությունն ունեցել հաղորդավար՝ կատակերգու և դերասան Ջիմի Քիմելը։ Գրում է Variety-ն:

Հիշեցնենք, շատ հայտնի դեմքեր բոյկոտել են այս մրցանակաբաշխությունը՝ հոմոֆոբիայի մեղադրանքների պատճառով, ուստի 2019 և 2020 թվականներին ոչ-ոք չէր հրավիրվել հաղորդավարի դերում։ 2021 թվականին իր դերն ունեցավ կորոնավիրուսը, այնուհետև մրցանակը շնորհվեց խառը ձևաչափով։

Թե կոնկրետ ում են ցանկանում հրավիրել կազմակերպիչները որպես հաղորդավար, դեռ հայտնի չէ։ Այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ հավակնորդներից մեկը Թոմ Հոլանդն է:

«Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 27-ին Լոս Անջելեսում։ Մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան փետրվարի 8-ին։

 

Լուսանկարը՝ virginianewstoday.com


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background