«Եվրատեսիլի» հաղթող ուկրաինական խումբը վաճառել է իր մրցանակը

Written by on 30 May 2022

«Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած ուկրաինական Kalush Orchestra խումբը բարեգործական աճուրդում վաճառել է իր մրցանակը՝ բյուրեղյա խոսափողը։ Այս մասին թիմի ներկայացուցիչները հայտնել են սոցիալական ցանցերում։ Հաղորդում է kulturomania.ru-ն։

Լոտը գնել է WhiteBit կրիպտոարժույթի բորսան՝ 900 հազար դոլարով։

«Մենք երախտապարտ ենք ձեզանից յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել այս աճուրդում, և հատկապես շնորհակալ ենք WhiteBit թիմին, որը գնեց գավաթը $900,000-ով և այսուհետ դառնում է մեր գավաթի հեղինակային իրավունքի տերը», – ասվում է խմբի հայտարարության մեջ:

Աճուրդի կազմակերպիչների խոսքով, մրցանակի վաճառքից ստացված գումարը կուղղվի ուկրաինական բանակի համար PD-2 անօդաչու սարքերի ձեռքբերմանը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background