Երգիչ Հարի Սթայլսը Ավստրալիայում ելույթի ժամանակ իր կոշիկից ջուր է խմել
Written by 105.5FM on 22 February 2023
Երգիչ Հարի Սթայլսը Ավստրալիայում ելույթի ժամանակ իր կոշիկից ջուր է խմել։ Երաժշտի խոսքով՝ դրանով նա կատարել է ավստրալական ավանդույթ, որը կոչվում է «shoey»։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Երգերի ընդմիջման ժամանակ Սթայլսը բեմ է հանել հանդիսատեսներից մեկին և հորդորել նրան ուղիղ եթերի ժամանակ կատարել «shoey»-ը։ Երեկոյի վերջում երգիչը նույնպես դա արել է, իսկ կոշիկի մեջ մնացած ջուրը թափել դեմքին։
«Ավանդույթ է սա, թե ոչ, բայց զզվելի է», «Սիրտս խառնեց ու չեմ կատակում», «Ինչու՞ է նա նորից հագնում այդ կոշիկները», – գրել են մեկնաբանություններում։
«Shoey»-ի ավանդույթը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Այն հատկապես տարածված է Ավստրալիայում: Այս սովորույթը ենթադրում է, որ հաղթողը հաղթելուց հետո խմում է ուրիշի կոշիկներից։