Երգչուհի Շերը կիսվել է երիտասարդության գաղտնիքով
Written by 105.5FM on 20 January 2022
75-ամյա երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) շարունակում է ակտիվ ապրելակերպ վարել։ Նա իր երկրպագուներին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում այդ տարիքում երիտասարդ երևալ։ Աստղի խոսքերով՝ նա կարող է հպարտանալ իր կազմվածքով մշտական մարզումների շնորհիվ։ Հայտնում է neva.today-ը։
Երգչուհին անընդհատ սպորտով է զբաղվում։ Նա նախընտրում է տարբեր վարժություններ, որպեսզի ամբողջ մարմինը լավ վիճակում լինի։ Այսպիսով, դրանք են յոգա, զումբա և ABS վարժությունները: Ինչպես նշել է Շերն իր թվիթթերում, նա ամեն օր մարզվելու ծրագիր ունի, որը հեշտացնում է ժամանակի կառավարումը: