Երկրպագուները կոնֆետներ են նետել Հարի Սթայլսի վրա

Written by on 18 November 2022

Ի՞նչ են սովորաբար նետում բեմ սիրված արտիստի համերգի ժամանակ․ պաստառներ, խաղալիքներ, ներքնազգեստ ի վերջո: Բայց Հարի Սթայլսի երկրպագուները ավելի հեռուն են գնացել և նրա վրա կոնֆետներ են նետել:

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգիչը ավարտել է շոուն Լոս Անջելեսում։ As It Was հիթը կատարելուց հետո, երբ նա բարձրացել է հանդիսատեսի մոտ՝ խոնարհվելու, երկրպագուները նրա վրա են նետել Skittles դրաժեներ: Ավելորդ է ասել, որ դա վատ գաղափար է եղել: Կոշտ կոնֆետն ի վերջո կպել էր Սթայլսի աչքին: Դուք հավանաբար արդեն կարող եք պատկերացնել թե ինչ ցավ է նա զգացել այդ պահին։ Երգիչը հեշտությամբ կարող էր նույնիսկ կորցնել տեսողությունը․ բայց ամեն ինչ բարեհաջող է անցել:

Միջադեպից հետո Հարրին ձեռքով է արել և խոնարհվել հանդիսատեսի առաջ, կարծես ոչինչ էլ չի պատահել, սակայն շարունակել է աչքը փակ պահել և անընդհատ դիպչել կոպերին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background