Էդ Շիրանը թողարկել է նոր տեսահոլովակ պոկեմոնների հետ
Written by 105.5FM on 30 September 2022
Էդ Շիրանը թողարկել է նոր տեսահոլովակ «Celestial» երգի հիման վրա։ Տեսահոլովակում երաժիշտը ընկնում է անիմացիոն աշխարհ, որտեղ հանդիպում է Pokemon Charmander-ին, Snorlax-ին, Mew-ին և Mewtwo-ին։
«Celestial»-ը կներառվի Pokémon Scarlet-ի և Pokémon Violet խաղերի սաունդթրեքում, որը կթողարկվի նոյեմբերի 18-ին: Տեսահոլովակի ռեժիսորը Յուիչի Կոդաման է, ով տեսահոլովակներ է նկարահանել բազմաթիվ ճապոնացի աստղերի համար:
Նշենք, որ Շիրանը բազմիցս խոստովանել է իր սերը պոկեմոնների աշխարհի հանդեպ և պատմել, թե ինչպես է մանուկ հասակում հավաքել դրանց պատկերներով քարտեր։
Հիշեցնենք, Էդ Շիրանի վերջին՝ «Equals» ալբոմը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերին։ 2022 թվականին նա թողարկեց «Bad Habits» հիթի ռոք տարբերակը «Bring Me The Horizon»-ի հետ։