Էդ Շիրանը հետմահու ալբոմ կթողարկի

Written by on 23 March 2023

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը մտադիր է հետմահու ալբոմ թողարկել։ Այս մասին նա ասել է Rolling Stone-ին տված հարցազրույցում։

Կատարողը նշել է, որ վաղուց մեկ նախագծի մասին է մտածում։ Մանրամասներ Շիրանը չի ասել, սակայն հայտարարել է, որ կցանկանար թողարկել հինգ ալբոմներից բաղկացած շարք։

Նախագիծը Շիրանը նախատեսում է ստեղծել մինչև կյանքի վերջ։ Նա հավելել է, որ կտակում կխնդրի ձայնասկավառակը թողարկել միայն մահից հետո։

Նշենք, որ Էդ Շիրանն արժանացել է Գրեմմիի մի քանի մրցանակների։ Նա հանրության շրջանում առավել հայտնի է Bad Habits, The A Team, Shape Of You և այլ թրեքներով:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background