Էդ Շիրանի երկրպագուհին ամուսնացել է նրա նմանակի հետ
Written by 105.5FM on 25 June 2024
Էդ Շիրանի երկրպագուհի Ամանդա Բարոնն ամուսնացել է երաժշտի նմանակ` Թայ Ջոնսի հետ։ Ընտրյալներն արարողությունն անվանել են «իրենց կյանքի լավագույն օր»։
Հայտնի է, որ «Perfect» հիթի կատարողի երկրպագուն հանդիպել է իր ապագա ամուսնուն երկու տարի առաջ՝ երգչի համերգի ժամանակ։ Շուտով Ամանդան և Թայը երեխա են ունեցել։ Զույգը աղջկան անվանել է Չերի՝ Էդ Շիրանի կնոջ անունով։ Իսկ որոշ ժամանակ անց Ջոնսն ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին։
Metro թերթը որոշակի մանրամասներ է ներկայացրել նրանց հարսանիքից։ Նշվում է, որ փեսացուն անակնկալի է եկել, երբ պարզվել է, որ նա երեկոյի միակ «աստղը» չէ։ Տոնակատարության հյուրերի թվում նկատվել են նաև՝ արքայազն Հարիի, Գորդոն Ռեմսիի, Դևիդ Բեքհեմի և Ջեք Ճնճղուկի նմանակները: Ինքը՝ Շիրանը, չի կարողացել մասնակցել հարսանիքին, սակայն շնորհավորանքներ է թողել նորապսակներին։