Էլթոն Ջոնը վիրտուալ համերգ կանցկացնի Roblox խաղում
Written by 105.5FM on 4 November 2022
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Roblox խաղում ստեղծել է իր վիրտուալ աշխարհը։ Այս մասին հայտնում է NME-ն։
Արտիստը ներկայացրել է իր աշխարհը՝ «Beyond the Yellow Brick Road»-ը։ Մակարդակը ներառում է ինտերակտիվ առաջադրանքներ՝ հիմնված Էլթոն Ջոնի հիթերի և վիկտորինայի վրա: Խաղում կներկայացվի նաև երեսվածքների հավաքածու՝ ոգեշնչված երգչի կերպարներով: Երկրպագուները կկարողանան Էլթոն Ջոնի զգեստապահարանից իրենց ավատարի վրա փորձել ամբողջական հանդերձանք կամ առանձին իրեր:
Վիրտուալ աշխարհում տեղի կունենա նաև Էլթոն Ջոնի 10 րոպեանոց համերգը, որտեղ կներկայացվեն արտիստի սիրելի ստեղծագործությունները: Ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին և կկրկնվի յուրաքանչյուր ժամ՝ մինչև նոյեմբերի 20-ը։
«Իմ կարիերայի յուրաքանչյուր փուլում ես միշտ ցանկացել եմ առաջ շարժվել և նայել ապագային: «Beyond the Yellow Brick Road»-ը այդ ճանապարհի հաջորդ քայլն է»,- ասել է երաժիշտը: Նա հավելել է, որ անհամբեր սպասում է երկրպագուների արձագանքին։