Էլթոն Ջոնի ալբոմը 2012 թվականից ի վեր առաջին անգամ գլխավորել է բրիտանական չարթերը

Written by on 2 November 2021

Բրիտանացի արտիստ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի ալբոմը 2012 թվականից ի վեր առաջին անգամ գլխավորել է բրիտանական չարթերը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Billboard-ը՝ հղում անելով Official Charts ընկերությանը, որը կազմում և հրապարակում է Միացյալ Թագավորության երաժշտական ​​չարթերը։ Հայտնում է Տասս-ը։

Lockdown Sessions սկավառակը, որը դարձել է 32-րդը բրիտանացի երաժշտի դիսկոգրաֆիայում, վաճառված օրինակների քանակով գերազանցել է ամերիկացի երգչուհի Լանա դել Ռեյի, ինչպես նաև բրիտանական Duran Duran և Coldplay խմբերի նոր ալբոմները։ Էլթոնը բրիտանական NME հրատարակությանը տված հարցազրույցում նշել է, որ նոր սկավառակի ձայնագրություն իր առաջիկա պլաններում չի եղել, քանի որ զբաղված է է եղել հրաժեշտի շրջագայությամբ։ Կորոնավիրուսի համաճարակը սակայն ստիպել է նրան ընդհատել իր համաշխարհային շրջագայությունը և վերադառնալ տուն՝ պահպանելով ինքնամեկուսացման ռեժիմը, որի ընթացքում էլ հենց անցկացվել են ձայնագրությունները։

Սկավառակի վրա աշխատելու համար երգիչը հրավիրել է ինչպես բեմի վետերաններին, այնպես էլ ժամանակակից փոփ և հիփ-հոփ աստղերին համագործակցելու։ Յուրաքանչյուր կոմպոզիցիա ներառում է մասեր, որոնք կատարում են ինքը հեղինակը և հրավիրյալ արտիստները, այդ թվում՝ Սթիվի Ուանդերը, Մայլի Սայրուսը, Լիլ Նաս X-ը, ինչպես նաև Gorillaz-ը և Metallica-ն:

Նշենք, որ վերջին տարիներին Էլթոն Ջոնն ավելի ու ավելի է նախապատվությունը տալիս այլ հայտնի արտիստների մասնակցությամբ երգերի թողարկմանը։ 2021 թվականի սեպտեմբերին «Սառը սիրտ» սինգլը, որը ձայնագրվել է ալբանական ծագումով բրիտանացի երգչուհի Դուա Լիպայի հետ, 2005 թվականից ի վեր առաջին անգամ, թույլ տվեց երաժշտին զբաղեցնել բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականը, փոխարինելով Էդ Շիրանի «Սարսուռ» կոմպոզիցիան, որը գրեթե մեկ ամիս առաջատար դիրքում էր: Հոկտեմբերի 29-ին հայտարարվեց Ջոնի և Շիրանի համատեղ ստեղծագործության մասին, որը կթողարկվի մինչև Սուրբ Ծնունդ Մեծ Բրիտանիայում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background