Էլվիսը շատ չի լինում. սկսվում են ռոքնռոլի արքայի մասին նոր ֆիլմի նկարահանումները
Written by 105.5FM on 16 September 2022
Բազ Լուրմանի «Էլվիս» սենսացիոն կենսագրական ֆիլմից հետո, որը թողարկվել է այս ամառ, ռոքնռոլի արքայի մասին նոր ֆիլմ կնկարահանի Սոֆիա Կոպոլան: Այն նվիրված կլինի Էլվիսի կնոջը՝ Պրիսցիլային։ Հայտնում է Yahoo! Finance-ը։
Ֆիլմը հիմնված է 1985 թվականին լույս տեսած երաժշտի այրու՝ «Էլվիսը և ես» հուշագրության վրա։ Սոֆիա Կոպոլան հանդես կգա նաև որպես սցենարիստ։ Նկարահանումները տեղի կունենան այս աշնանը Տորոնտոյում։
Գլխավոր հերոսուհու դերի համար Կոպոլան բավականին արագ է կողմնորոշվել. Պրիսցիլայի կերպարը մարմնավորելու է Քայլի Սփենին, որը հայտնի է «Meir from Easttown» և «Development» ֆիլմերից։
Իսկ ահա Էլվիսի կերպարը մարմնավորողին երկար ժամանակ չէին կարողանում գտնել։ Ենթադրվում էր նույնիսկ, որ Ջասթին Բիբերն է լինելու, բայց նա հրաժարվել էր։
Արդյունքում ռոքնռոլի արքայի դերը բաժին է հասել Ջեյքոբ Էլորդին, ով հայտնի է դարձել «Էյֆորիա» հեռուստասերիալից հետո։