Թեյլոր Սվիֆթի հաջողության ֆենոմենը

Written by on 3 June 2024

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Marvel ոճով ստեղծել է իր սեփական տիեզերքը։ Երգչուհու հաջողության ֆենոմենը բացատրվել է The Guardian-ի հոդվածում։

Նշվում է, որ իր աշխատանքում երգչուհին օգտագործում է բարդ ներքին հղումներ՝ կառուցելով իր մետավերսը։ Շնորհիվ այս մոտեցման, կատարողի երկրպագուները ոչ միայն կոնտենտի պասիվ սպառողներ են, այլ «բիթլմանիայի լավագույն ավանդույթներով հանդես եկող» հետևորդներ, պարզաբանում են լրագրողները։

Հոդվածում ընդգծվում է, որ արտիստուհին ոչ միայն լավ մարտավարություն ունի, այլև տաղանդ.նրան հաջողվել է ստեղծել աստղի կերպար, որը հաջողություն է ձեռք բերել երգերի, այլ ոչ թե արտադրանքի գովազդի շնորհիվ: Լրագրողները նշել են, որ Սվիֆթի երկրպագուները նրան ընկալում են որպես «իրենց լավագույն միլիարդատեր ընկերոջ»։

Ավելի վաղ ամերիկացի քաղաքագետ Մալեկ Դուդակովը գնահատել էր երգչուհի Թեյլոր Սվիֆթի ազդեցությունը ամերիկացիների և ԱՄՆ քաղաքական կյանքի վրա։ Նրա կարծիքով, կատարողը չի կարող էական ազդեցություն ունենալ Ամերիկայի ընտրական գործընթացի վրա, սակայն, այնուամենայնիվ, ազդում է ԱՄՆ բնակիչների մտքի վրա։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background