Թեյլոր Սվիֆթն առաջ է անցել Պուտինից․ «Տարվա մարդ»՝ TIME-ի վարկածով

Written by on 7 December 2023

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը TIME ամսագրի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել։ Նա առաջ է անցել այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են՝ Ռուսաստանի և Չինաստանի նախագահները, OpenAI-ի հիմնադիրը և Բարբի տիկնիկը:

Պարբերականը նշել է, որ Թեյլոր Սվիֆթը դարձել է մեր ժամանակների ամենահայտնի և ամենաազդեցիկ աստղերից մեկը։ Նրա երաժշտությունը, ֆիլմերը և համերգները գրավում են միլիոնավոր երկրպագուներ և իհարկե դոլարներ: Նա նաև ակտիվորեն ներգրավված է հասարակական կյանքում՝ աջակցելով տարբեր սոցիալական նախաձեռնություններին։

Այսպիսով, Թեյլոր Սվիֆթը դարձել է առաջին կինը, որն արդեն երկրորդ անգամ արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը՝ TIME-ի վարկածով: 2019-ին նա՝ երաժշտական արդյունաբերության այլ ներկայացուցիչների հետ միասին, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների և ստեղծագործական ազատության համար, ճանաչվել է «Տարվա մարդ»:

«Տարվա մարդ» կոչման մյուս հավակնորդների թվում են եղել՝ Վլադիմիր Պուտինը, Սի Ցզինպինը, Սեմ Ալթմանը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը, դատախազները, որոնք հանդես են գալիս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական գործընթացներում, սցենարիստների և դերասանների հոլիվուդյան գործադուլի մասնակիցները և Բարբի տիկնիկը:

TIME ամսագիրը «Տարվա մարդ» կոչումը շնորհում է 1927 թվականից։ Անցյալ տարի այն ստացել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վլադիմիր Պուտինն էլ 2007 թվականին էր ճանաչվել «Տարվա մարդ»՝ TIME ամսագրի կողմից։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background