Թողարկվել է «Կուռք»-ի նոր թիզերը՝ The Weeknd-ի և Լիլի Ռոուզ Դեպի մասնակցությամբ
Written by 105.5FM on 23 August 2022
HBO-ն ցուցադրել է «Կուռք» սերիալի երկրորդ պաշտոնական թիզերը, որի ռեժիսորն է Սեմ Լևինսոնը: Հոլովակում ցուցադրվել են նոր կադրեր սպասվող սերիալից և ներկայացվել է հիմնական դերասանական կազմը։
Ամերիկյան հեռուստասերիալի գլխավոր հերոսներին մարմնավորում են կանադացի երգիչ The Weeknd-ը և ամերիկացի դերասանուհի Լիլի-Ռոուզ Դեպը: The Weeknd-ը հանդես է գալիս նաև որպես համահեղինակ և պրոդյուսեր։
Սերիալում նկարահանվել են նաև Թրոյա Սիվանը, Մոզես Սամնին, Դեն Լևին, Հարի Նեֆը և Ջենի Քիմը Blackpink-ից։
Պրեմիերայի ստույգ ամսաթիվը դեռևս չի բացահայտվում։