Թողարկվել է 2Pac-ի և նրա մոր մասին վավերագրական ֆիլմի թրեյլերը

Written by on 12 May 2022

Համացանցում է հայտնվել ամերիկացի ռեփեր 2Pac-ի (Tupac Amaru Shakur) մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը։ Այս մասին մայիսի 11-ին գրել է The Flow-ը։

Հայտնի է, որ առաջիկա նախագիծը, որը կոչվում է «Dear Mama», կպատմի մոր՝ Աֆենի Շակուրի հետ, երաժիշտի հարաբերությունների մասին։ Հինգ մասից բաղկացած սերիալի կարճ թիզերը, որի ռեժիսորն է Ալեն Հյուզը, ցուցադրվել է շաբաթավերջին, որը համընկնում էր ԱՄՆ-ում Մայրերի օրվա հետ:

Պրեմիերան կայանալու է 2022 թվականի աշնանը։

Հիշեցնենք, որ 2Pac-ը մահացել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին, զինված հարձակման հետևանքով։ Մահվան պահին ռեփերը 25 տարեկան է եղել։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background