Լեգենդար երգչուհին դարձել է Saint Laurent-ի նոր դեմքը
Written by 105.5FM on 10 January 2024
Փարիզի Yves Saint Laurent նորաձևության տունը տարին սկսել է կարևոր հայտարարությամբ։ Նորաձևության տան կրեատիվ տնօրեն Էնթոնի Վակկարելոն Instagram-ի իր էջում գրել է, որ համաշխարհային սոուլի և ջազային երաժշտության լեգենդ, 79-ամյա ամերիկացի երգչուհի Դայանա Ռոսը նոր եթերաշրջանում դարձել է ֆրանսիական նորաձևության տան գարնանային հավաքածուի նոր դեմքը։
Վակկարելոն նոր հավաքածուի առաջին անոնսի հետ միասին կիսվել է նաև երգչուհու ոճային լուսանկարով։ Սև ու սպիտակ մինիմալիստական դիմանկարում Դայանա Ռոսը կրում է Saint Laurent-ի վերջին հավաքածուի զգեստը: Լուսանկարն ինքնին տեղադրվել է պարզ մակագրությամբ՝ «Դայանա Ռոս | Գարուն 24 | Էնթոնի Վակկարելլո»:
Բացի հրապարակված լուսանկարից, գովազդային արշավի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն Ռոսի լուսանկարը բառացիորեն պայթեցրել է ցանցը։
Արտիստուհին իր համար այս նոր կերպարը ստացել է 80-ամյակի նախաշեմին, որը կտոնի մարտին։