Լեդի Գագային դատի են տվել

Written by on 27 February 2023

Ջենիֆեր Մաքբրայդը, ով վերադարձրել է իր գողացված շներին Լեդի Գագային, դատի է տվել երգչուհուն՝ իրեն խոստացված 500.000 դոլար պարգևավճարը չվճարելու համար։ Այս մասին հայտնում է BuzzFeed News-ը։

Առևանգումը տեղի է ունեցել 2021 թվականին. երբ երգչուհու օգնականը զբոսանքի էր հանել նրա երկու բուլդոգներին՝ Կոջիին և Գուստավին, Ջեյմս Հովարդ Ջեքսոնը կրակել էր նրա վրա։ Հետո հարձակվողը վերցրել էր շներին և փախել։

Գողացված շներին վերադարձրել էին երկու օր անց այն բանից հետո, երբ Գագան նրանց համար կես միլիոն դոլարի չափով պարգև էր խոստացել։

Ջեքսոնը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման սպանության փորձի համար։ Մաքբրայդը ձերբակալվել է սպանության փորձին մասնակցելու համար։ Նրան դատապարտել են 2 տարվա պայմանական ազատազրկման։

Հայցում Մաքբրայդը պնդում է, որ ինքը պարգև չի ստացել շներին վերադարձնելու համար, որ Գագան «խաբել է» իրեն։ Հայցում նշվում է նաև, որ պարգևը չստանալու հետևանքով Մաքբրայդը կրել է նաև «ցավ, հոգեկան տառապանք և կյանքի նկատմամբ ունեցած հաճույքի կորուստ»:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background