Լեդի Գագայի շներին առևանգողին դատապարտել են 21 տարվա ազատազրկման

Written by on 6 December 2022

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի շներին առևանգելու և նրա օգնականի դեմ մահափորձի համար բանտարկված տղամարդու դատավճիռը հրապարակվել է։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Դատարանը մեղադրյալ 20-ամյա Ջեյմս Հովարդ Ջեքսոնին դատապարտել է 21 տարվա ազատազրկման։ Հանցագործը հրաժարվել է դատավորի որոշման բողոքարկումից։

2021 թվականի փետրվարին Ջեքսոնը կրակել է երգչուհու շանը զբոսանքի հանած տղամարդու վրա, որից հետո վերցրել է երեք բուլդոգին, որոնցից մեկին հաջողվել է փախչել և նրանց հետ փախել սպիտակ մեքենայով։ Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը ձերբակալել է հինգ կասկածյալի, որոնցից երկուսը հանցակից են եղել։

Գողացված ընտանի կենդանիները մի քանի օր անց վերադարձվել էին Գագային․ գտնողին փոփ աստղը խոստացել է 500 հազար դոլար պարգևավճար։ Ենթադրվում է, որ հարձակվողները չեն ճանաչել կենդանիների տիրոջը, սակայն հանցագործությունը կատարել են ֆրանսիական բուլդոգների թանկության պատճառով։ Շան գինը կարող է հասնել մինչև 10 հազար դոլարի։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background