Լեդի Գագան Բայդենի երդմնակալության արարողությանը զրահապատ զգեստով է եղել
Written by 105.5FM on 10 November 2021
Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Vogue-ին տված հարցազրույցում խոսել է զգեստի արտասովոր հատկության մասին, որով նա հանդես է եկել հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը։ Հայտնում է csn-tv.ru ։
Աստղը ազգային օրհներգը երգել է Schiaparelli Haute Couture-ի հագուստով` մուգ կապույտ բաճկոնով և փափուկ կարմիր կիսաշրջազգեստով: Լեդի Գագան կերպարը լրացրել է աղավնու տեսքով ոսկե բրոշով, որը խորհրդանշում է խաղաղությունը։
Երգչուհին խոստովանել է, որ հանդերձանքը զրահակայուն է։ Նա չի հստակեցրել, թե ինչ նյութից է պատրաստված հագուստը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ Արարողությանը հրավիրված են եղել նախկին նախագահներ Ջորջ Բուշը, Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը և նրանց կանայք։