Լոպեսը սոցցանցերից ջնջել է բոլոր լուսանկարներն ու դադարեցրել երկրպագուների հետ կապը
Written by 105.5FM on 24 November 2022
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ջնջել է բոլոր լուսանկարները սոցցանցերից և դադարեցրել երկրպագուների հետ կապը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Երգչուհին իր հաստատված Instagram-ում փոխել է էջի գլխավոր լուսանկարը՝ դնելով սև ֆոն, ինչպես նաև դադարել է անել գրառումներ այլ սոցիալական ցանցերում՝ Facebook-ում, TikTok-ում և Twitter-ում: Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում ունի 226 միլիոն հետևորդ։
Հետևորդները փորձում են պարզել, թե դա ինչ է նշանակում: Ինքը՝ Լոպեսը, չի մեկնաբանում լուսանկարների ջնջումն ու փոփոխությունները սոցիալական էջերում։
Ավելի վաղ երգչուհին պատմել էր դերասան Բեն Աֆլեքի հետ հանդիպման մանրամասները։ Զույգն ամուսնացել է 2022 թվականի ամռանը Նևադայի Քլարկ կոմսությունում։