Կիանու Ռիվզը ֆիլմի պրեմիերայի ժամանակ բախվել է լրագրողի տեսախցիկին

Written by on 27 December 2021

Կանադացի դերասան Կիանու Ռիվզը, ով նկարահանվել է «The Matrix Resurrections»-ում, ֆիլմի պրեմիերայի ժամանակ բախվել է լրագրողի տեսախցիկին։ Միջոցառման տեսանյութը հրապարակվել է Viral Today յութուբյան ալիքում։

Ինչպես երևում է կադրերում, Ռիվսը նկատելով լրագրողին, կտրուկ թեքվում է դեպի նրա կողմն ու հարվածում տեսախցիկին՝ կարծես ելք փնտրելով «Մատրիցայից»։

Ավելի վաղ հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը ComicBook-ին տված հարցազրույցում հաստատել էր «Marvel Studios»-ի հետ բանակցությունները՝ կինեմատոգրաֆիական աշխարհի ֆիլմերից մեկում նկարահանվելու վերաբերյալ։ Ռիվզը պարզաբանել էր, որ հերոսը, ում մարմնավորելու է, դեռ ընտրված չէ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background