Կոսմետիկ պրոցեդուրան 90-ականների սուպերմոդել Լինդա Էվանգելիստային «այլանդակել» է
Written by 105.5FM on 24 September 2021
90-ականների սուպերմոդել Լինդա Էվանգելիստան, իր ինստագրամյան էջում գրել է, որ «դաժանորեն այլանդակված» և «անճանաչելի» է դարձել մարմնի անհաջող կոսմետիկ պրոցեդուրայից հետո: Տեղեկանում ենք The New York Times պարբերականից։
Չորեքշաբթի օրն արված գրառման մեջ նա անդրադարձել է կլինիկայի դեմ դատական հայցին, նշելով, որ որոշել է ներկայացնել իր պատմությունը, քանի որ հոգնել է «այդպես ապրելուց»։
56-ամյա տիկին Էվանգելիստան գրել է, որ ճարպերի սառեցման ընթացակարգից հետո իր մոտ առաջացել է պարադոքսալ ճարպային հիպերպլազիա, կողմնակի ազդեցություն, որի դեպքում ազդեցության գոտում հյուսվածքի գերաճ է տեղի ունենում: Այն զարգանում է այցելուների միայն 0,0051 տոկոսի դեպքում։ 50 տոկոս դեպքերում այն զարգանում է տղամարդկանց մոտ։