Համաշխարհային աստղերը հրաժարվում են ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրմանը

Written by on 28 February 2023

Մեծ Բրիտանիայում մեծ տեմպով ընթանում են Չարլզ III թագավորի թագադրման արարողության նախապատրաստական ​​աշխատանքները։ Սակայն տոնակատարության կազմակերպիչները կանգնել են անսպասելի խնդրի առաջ. հայտնի կատարողները զանգվածաբար հրաժարվում են ելույթ ունենալ միջոցառմանը, հայտնում է Daily Mail-ը։

Այսպիսով, աշխատանքային ծանրաբեռնվածության և հյուրախաղերի խիտ գրաֆիկով պայմանավորված՝ Հարի Սթայլսը, Ադելը, Էդ Շիրընը, Էլթոն Ջոնը, Ռոբի Ուիլյամսը և Spice Girls-ը չեղարկել են իրենց ելույթները։

Հարի Սթայլսն իսկապես ծանրաբեռնված գրաֆիկ ունի: Այս պահին նա շրջում է աշխարհով մեկ՝ Love On Tour շրջագայությամբ։ Բայց մայիսին նա պետք է ելույթ ունենա հենց Բրիտանական Քովենթրի քաղաքում, սակայն արտիստը որոշել է ամեն դեպքում շրջանցել Չարլզ III-ի թագադրումը։

Ինչ վերաբերում է բրիտանական Spice Girls փոփ խմբին, ապա աղջիկները ծրագրում էին վերամիավորվել միապետի թագադրման ժամանակ։ Սա պետք է լիներ խմբի առաջին ելույթն ամբողջական կազմով՝ 11 տարվա ընդմիջումից հետո, սակայն երկար սպասված վերամիավորումը նույնպես չի լինի։

Հարկ է նշել, որ մինչ այս Վեսթմինսթերյան աբբայությունում բրիտանացի միապետի թագադրում վերջին անգամ տեղի է ունեցել 70 տարի առաջ՝ 1953 թվականի հունիսի 2-ին, երբ հոր՝ Ջորջ VI-ի մահից հետո, գահ բարձրացավ Եղիսաբեթ II-ը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background