Համացանցում քննարկվում է Ռիհաննայի «կտավը». «Ստվերել է Վան Գոգին և դա Վինչիին»
Written by 105.5FM on 25 January 2024
Ռիհաննան կարծես որոշել է փոխել մասնագիտությունը. «Diamonds» հիթի երգչուհին իրեն փորձել է որպես նկարիչ։ Երկրպագուները կատակով նշել են, որ երգչուհու նկարը գերազանցել է հայտնի վարպետներին։
Բարբադոսցի արտիստուհին Փարիզում շքեղ իտալական ռեստորան է այցելել։ 35-ամյա աստղը մարկերի օգնությամբ ափսեի վրա կրկնօրինակել է իր հայտնի լուսանկարը, որը երկար ժամանակ իր սոցիալական ցանցերում ավատար է եղել։ Ռիհաննայի ստեղծագործության լուսանկարը հրապարակել է Daily Mail-ը։ Երգչուհին ինքնագիր է թողել ափսեի վրա և նվիրել հաստատությանը։
Համացանցում բուռն քննարկվում է Ռիհաննայի նկարը։ Օգտատերերն արդեն մտածում են, թե որքան կարժենա համաշխարհային աստղի նման հիշարժան հուշանվերը։ Երկրպագուներից ոմանք կատակել են, որ երգչուհու ստեղծագործությունն ավելի լավն է, քան համաշխարհային նկարիչների նկարները։ «Պիկասոն այդ ժամանակվանից լռել է», «Վան Գոգին և Դա Վինչիին ստվերել է»,- գրել են նրանք մեկնաբանություններում: