Հայտարարվել է 2021 թվականի ամենահայտնի երաժիշտի անունը

Written by on 18 January 2022

Հայտնի է դարձել 2021 թվականի ամենահայտնի երաժիշտն ըստ «Chart data»-ի տվյալների։ Ընկերությունը հաղթողի մասին տեղեկությունը հրապարակել է Twitter-յան միկրոբլոգում։

Նշվում է, որ սթրիմինգային ծառայություններում նրա երգերը հավաքել են 8,6 միլիարդ դիտում։ Այսինքն, լսված 131 երգից 1-ը պատկանում էր արտիստին։

Անցյալ տարի Դրեյքը Billboard-ի կողմից ճանաչվել էր տասնամյակի երաժշտական ​​արտիստ: Պարբերականը նշում է, որ սկսած 2010 թվականին ստեղծված «Thank Me Later» ստուդիական ալբոմից, Դրեյքի բոլոր ձայնագրությունները գլխավորել են բարձր հորիզոնականներ Billboard 200-ում: Հիփ-հոփ կատարողի առանձին ստեղծագործությունները մոտ մեկ տարի շարունակ պահպանել են առաջատար դիրքերը Billboard Hot 100 չարթում:

Այս պահին 35-ամյա երաժիշտն ունի 27 մրցանակ Billboard Music Awards-ից՝ սա մրցանակի բացարձակ ռեկորդ է։ Երաժշտական ​​ինդուստրիայում նրա գլխավոր մրցակիցը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հաղթել է Billboard-ի միայն հինգ անվանակարգերում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background