Հարավկորեական BLACK PINK խումբն այս աշնանը նոր ալբոմ կթողարկի
Written by 105.5FM on 10 August 2022
Հարավկորեական BLACKPINK աղջիկների խումբը սեպտեմբերի 16-ին կթողարկի իր երկրորդ ստուդիական «Born Pink» ալբոմը։ Այս մասին հայտնում է Yonhap News-ը՝ վկայակոչելով YG Entertainment գործակալության ներկայացուցիչներին։
Հայտնի է, որ նոր ալբոմում կներառվի «Pink Venom» երաժշտական ստեղծագործությունը, որի թողարկումը նախատեսված է օգոստոսի 19-ին։ Գործակալությունը այլ տեղեկություն չի տրամադրել գլխավոր թրեքի և երգերի քանակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ խմբի նախորդ՝ «The Album» ալբոմը թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերին։
Հաղորդվում է, որ BLACKPINK-ի անդամներն իրենց նոր ալբոմի թողարկումից հետո համաշխարհային շրջագայության են մեկնում: Հոկտեմբերի 15-16-ը Սեուլում մեկնարկող շրջագայությունը կընդգրկի Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, Ասիան և Օվկիանիան։
Ընդհանուր առմամբ խումբը 36 համերգ կտա աշխարհի 26 քաղաքներում։