Հարի Փոթերի հեղինակը նոր գիրք է գրել երեխաների համար
Written by 105.5FM on 13 October 2021
Բրիտանացի գրող Ջոան Քեթլին Ռոուլինգը, որը հայտնի է որպես Հարրի Փոթերի մասին վիպաշարի հեղինակ, թողարկել է նոր մանկական գիրք `«Սուրբ ծննդյան խոզուկ» անունով: Հայտնում է mignews – ը։
Նոր ստեղծագործության գլխավոր հերոսը Ջեք անունով յոթամյա տղան է: Նա իր սիրած խաղալիքը՝ Փոկ անունով խոզուկին փրկելու համար գնում է առեղծվածային երկիր, որը կառավարում է սարսափելի հրեշը: Ջեքին սպասում են արկածներ ու սարսափելի փորձություններ, բայց նա պատրաստ է ամեն ինչ անել հանուն ընկերոջ փրկության:
Նշվում է, որ մանկական հեքիաթի ձևաչափով գրքում բարդ հարցեր են առաջ քաշվում, մասնավորապես կապված խնամատար ընտանիքների, ամուսնալուծությունների և ընտանեկան բռնության հետ: Ռոուլինգն իր այս աշխատությունը նվիրել է որդուն ՝ Դեյվիդին:
«Սուրբ ծննդյան խոզուկ»-ի տպագիր տարբերակը թողարկվել է միաժամանակ անգլերեն և ավելի քան քսան լեզուներով:
Նշենք, որ Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ 2001 թվականին Ջոան Ռոուլինգը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակ։ Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները։