Հելսին անսպասելիորեն դադարեցրել է համերգը

Written by on 19 May 2022

«Love and Power» շրջագայության առաջին կանգառի ժամանակ ամերիկացի երգչուհի Հելսին հանկարծակի դադարեցրել է համերգը։ Այս մասին մայիսի 18-ին գրել է TMZ-ը։

Նա ընդհատել է «You Should Be Sad» երգը, կոչ արել երաժիշտներին դադարել նվագել, և ծնկի գալով բեմին, դիմել է իր երկրպագուներին, հիշեցնելով, որ նրանք պետք է հարգեն միմյանց։

Հայտնի չէ, թե ինչն է նրան ստիպել դադարեցնել շոուն ընդամենը 30 րոպե անց։

Նշենք, որ, որ «Travis Scott Astroworld» փառատոնի ողբերգությունից հետո, երբ տասը մարդ էր մահացել հրմշտոցի հետևանքով, ամերիկացի արտիստներն ավելի ուշադիր են դարձել հանդիսատեսի նկատմամբ։ 2021 թվականի նոյեմբերից մի քանի կատարողներ ընդհատել են իրենց ելույթները, երբ դահլիճում որևէ մեկն ունեցել է ինքնազգացողության վատացում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background