Հրապարակվել է Լեդի Գագայի և Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Ջոկեր 2»-ի առաջին կադրը

Written by on 15 February 2023

Համացանցում է հայտնվել Լեդի Գագայի՝ Հարլի Քուինի դերում առաջին պաշտոնական լուսանկարը «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմից։ Լուսանկարով կիսվել է ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը։ Ֆիլմում «Gucci» ֆիլմի աստղի հետ միասին նկարահանվել է Խոակին Ֆենիքսը՝ գլխավոր դերում։ Նկարահանումներն ընթանում են նախորդ տարվա դեկտեմբերից։

Ֆիլմի սյուժեի մասին դեռ քիչ տեղեկություններ կան, սակայն հայտնի է, որ հիմնական գործողությունները ծավալվում են Արքեմ հոգեբուժարանում, որտեղ Արթուր Ֆլեքն (Ֆենիքս) անցկացրել է իր ողջ մանկությունը։ Եթե ​​այս ֆիլմի բնօրինակը քրեական դրամա էր՝ ոգեշնչված Մարտին Սկորսեզեի դասական ֆիլմերից, ապա երկրորդ մասը կլինի մյուզիքլ։

Հիշեցնենք, երգչուհին 2022 թվականի օգոստոսին հաստատել է իր մասնակցությունը «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմում։ Ըստ Variety-ի, Գագան կմարմնավորի DC Comics-ի հերոսուհի Հարլի Քուինին, հոգեբույժի, որին մարմնավորում է Մարգո Ռոբին՝ «Ինքնասպանների ջոկատ» և «Գիշատիչ թռչուններ. Հարլի Քուինի զարմանալի պատմությունը» ֆիլմերում:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background