Մադոննան ընկել է բեմի վրա․ ինչ է տեղի ունեցել աստղի համերգի ժամանակ

Written by on 20 February 2024

65-ամյա փոփ-թագուհի Մադոննայի տոնական շրջագայությունն այժմ բուռն ընթացքի մեջ է։ Փետրվարի 18-ին՝ հանգստյան օրերին, Սիեթլում տեղի ունեցավ համերգ, որտեղ երկրպագուները ականատես եղան մի անսպասելի դեպքի, որը կարող էր կասկածի տակ դնել հաջորդ շրջագայությունը։ Սոցցանցերում տարածվել է ականատեսների կողմից նկարահանված տեսանյութ, որտեղ պարուհին դիպչում է երգչուհուն՝ «Open Your Heart» հիթի կատարման ժամանակ, և նա բառացիորեն փլվել է հատակին։ Այնուհետև, Մադոննան անմիջապես շրջվել է՝ շարունակելով երգել երգը և ծիծաղել անհաջող բախման վրա: Մի քանի ակնթարթ անց երգչուհին ոտքի է կանգնել, որպեսզի ավարտի համարը, իսկ վերջում նստել աթոռին՝ ժպիտներ փոխանակելով իր շոուի մասնակիցների հետ։ Երկրպագուները շտապել են սոցցանցերը լցնել տեղի ունեցած դրվագի մասին մեկնաբանություններով։

«Գրեմմիի» դափնեկիրն առաջին դեպքը չէ, երբ բեմում ելույթ ունենալիս հայտնվում է անհարմար իրավիճակում։ 2015 թվականի BRIT մրցանակաբաշխության ժամանակ նա իր «Living for Love» սինգլը կատարելիս կոստյումի պատճառով ընկել էր աստիճաններից։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background