Մայլի Սայրուսը բացահայտել է բարձրակրունկներով մարզասրահ հաճախելու պատճառը

Written by on 3 June 2024

Երգչուհի Մայլի Սայրուսը W Magazine-ի հետ զրույցում խոստովանել է, որ սպորտով զբաղվում է բարձրակրունկներով:

«Իմ մանտրան, ինչպես ցանկացած մարզիկի պարագայում հետևյալն է՝ «Մարզվեք նրանով, ինչով պատրատվում եք ելույթ ունենալ»․ դրա համար էլ ես մարզվում եմ բարձրակրունկներով»,- բացատրել է Սայրուսը։

Նա պարզաբանել է, որ փոխել է իր կենսակերպը, երբ սկսել է պահպանել սթափությունը։ Երգչուհու խոսքով՝ շատ մարզադահլիճներ իրեն տգեղ են թվում, ուստի նա բարձրակրունկներ է հագնում՝ տարածքը կանացիացնելու համար:

«Ես փղոսկրյա երանգով Gucci սանդալներ ունեմ, քանի որ դրանք ինձ հիշեցնում են Մերիլին Մոնրոյին: Ինձ հետաքրքրում է մարզումների տարածքը կանացիացնելը, քանի որ մարզման սարքավորումների մեծ մասը տգեղ է», – ավելացրել է Սայրուսը:

Երգչուհին ընդգծել է, որ սթափության ընդունմամբ սկսել է ավելի պատասխանատու մոտենալ իր կյանքին։ Որոշ մանրամասներ Սայրուսը նախընտրում է գաղտնի պահել կողմնակի մարդկանցից։ Օրինակ՝ նամակագրությունը Բեյոնսեի հետ։ Նա ընկերուհու հետ շփումը համարում է քաղցր և սուրբ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background