Մայքլ Ջեքսոնի կենսագրական ֆիլմից որոշակի մանրամասներ են հայտնվել համացանցում

Written by on 13 March 2024

Անտուան Ֆուկուայի՝ Մայքլ Ջեքսոնի մասին առաջիկա կենսագրական ֆիլմի առանցքում կլինեն փոփ արքայի դեմ ոտնձգությունների մեղադրանքները․ բայոպիկում կփորձեն դրանք ներկայացնել դրական լույսի ներքո, արդարացնելով Ջեքսոնին:

Ըստ Puck News-ի, «Michael»-ի վաղ սցենարներից մեկում ներառված է մի տեսարան, որտեղ իրավապահները ներխուժում են Ջեքսոնի Neverland Ranch-ը այն բանից հետո, երբ Ջորդան Չենդլերը նրան մեղադրում է սեռական ոտնձգության մեջ՝ 1993 թվականին: Զեկույցում նշվում է նաև, որ սցենարի այս տարբերակում ամեն ինչ արվում է Մայքլին անմեղ ներկայացնելու համար։

Գլխավոր դերում հանդես կգա Ջաֆար Ջեքսոնը՝ Ջերմեն Ջեքսոնի որդին և Մայքլ Ջեքսոնի եղբորորդին։ Կենսագրական ֆիլմում կներկայացվեն Ջեքսոնի «բարդ ժառանգությունը», ներառյալ այն կատարումները, որոնց շնորհիվ նա ստացավ «բոլոր ժամանակների մեծագույն աստղի» կոչումը, ինչպես նաև երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքները:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background