Մեծ Բրիտանիայում ընտրել են Տարվա լավագույն ալբոմը

Written by on 19 October 2022

Մերկուրի ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ինչպես նշում է պարբերականը, մրցանակը շնորհվում է բրիտանական և իռլանդական լավագույն ալբոմի համար։ Այս տարի այն շնորհվել է 28-ամյա ռեփեր Լիթլ Սիմզին՝ Sometimes I Might Be Introvert (Երբեմն ես կարող եմ ինտրովերտ լինել) ալբոմի համար։ Նա միակ արտիստն է, ով երկու անգամ առաջադրվել է այս մրցանակին՝ 2019 թվականին՝ իր Gray Area ալբոմով։

«Մեր ընտրած ալբոմը շոշափում է ինչպես անձնական, այնպես էլ քաղաքական թեմաներ։ Նրա երաժշտությունը և՛ բարդ է, և՛ բազմազան: Սա իսկապես բացառիկ ալբոմ է»,- ասել է դիջեյ ու հաղորդավար Ջամզ Սուպերնովան:

Անցած տարի Mercury Prize-ի էր արժանացել Arlo Parks-ը: Նա պարգևատրվել էր «Collapsed in Sunbeams» դեբյուտային թողարկման համար:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background