«Միսս Տիեզերք 2021»-ի մասնակցի տեսքը՝ սկանդալի պատճառ
Written by 105.5FM on 16 December 2021
«Միսս Տիեզերք 2021»-ի մասնակից Յուրի Վատանաբեի կերպարը քննադատության է արժանացել Ճապոնիայում, գրում է Japan Today-ը։
Դեկտեմբերի 13-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացված «Միսս Տիեզերք» 70-րդ մրցույթին մասնակցել է 80 մասնակից ամբողջ աշխարհից։ Ճապոնիայում ուշադրությունը է գրավել Յուրի Վատանաբեի զգեստը։ Նա ազգային տարազների դեֆիլեի ժամանակ հանդիսատեսի առջև ներկայացել է կայսերական ընտանիքի խորհրդանիշ համարվող «ննջեցյալների կիմոնո»-ով։
Օգտատերերն այս պատկերը համարել են վիրավորանք ճապոնական մշակույթի նկատմամբ։ Ոմանք դատապարտել են մոդելի մաշկին դաջվածքը, որը Ճապոնիայում տաբու է համարվում։ Մյուսները որոշել են, որ կայսերական տան խորհրդանիշներով «ննջեցյալների կիմոնո»-ն աշխարհին ցույց տալը կարող է վիրավորանք համարվել քաղաքացիների ազգային զգացմունքների նկատմամբ։
Նշենք, որ Ճապոնացի մասնակցի հագուստը մշակել է իսրայելցի դիզայներ Ավիադ Արիկը: Նրա խոսքով, Վատանաբեի կերպարը ստեղծվել է ի պատիվ Ճապոնիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի։