Մրայա Քերիի Սուրբ Ծննդյան երգը լսումների նոր ռեկորդ է սահմանել

Written by on 27 December 2022

Մրայա Քերիի ամանորյա երգը նոր ռեկորդ է սահմանել։ Անցած օրվա ընթացքում «All I Want For Christmas Is You» երգը Spotify-ում լսել են 21 273 357 անգամ։ Այս մասին գրում Է Vulture-ը։

Այսպիսով, Մրայա Քերին գերազանցեց երգչուհի Ադելի ռեկորդը, ում «Easy On Me» սինգլը մեկ օրվա ընթացքում հնչել է 19,747,000 անգամ։

Մրայա Քերիի ամանորյա երգը ներառված է «Merry Christmas» ալբոմում։ Նրա հայտնիությանը նպաստել է նաև այն փաստը, որ կոմպոզիցիան դարձել է 2003 թվականին թողարկված «Իրական սեր» ռոմանտիկ ֆիլմի սաունդթրեքներից մեկը։ Ժապավենում խաղացել են Հյու Գրանտը, Լիամ Նիսոնը, Էմմա Թոմփսոնը, Քոլին Ֆերթը, Ալան Ռիքմանը և Կիրա Նայթլին։

Նախկինում «All I Want for Christmas Is You» սինգլը կրկին գլխավորել է Billboard Hot 100-ը։ Երգը, որը թողարկվել է 28 տարի առաջ, արդեն հասցրել է երեք անգամ գլխավորել չարթերը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background