Նիկոլ Ռիչին՝ ծննդյան տորթի մոմերը փչելիս, վառել է մազերը
Written by 105.5FM on 23 September 2021
Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր, ֆոտոմոդել և դիզայներ Նիկոլ Ռիչին այս տարի նշում էր իր ծննդյան 40-ամյակը։ Նա ինստագրամյան էջի հետևորդների հետ կիսվել է մի տեսանյութով, որն արվել է ծննդյան տորթի մոմերը փչելու ընթացքում, երբ դերասանուհու մազերը պատահաբար սկսել են հրդեհվել: Նա տեսանյութը մակագրել է՝ «Դե … առայժմ 40» և դրել կրակի էմոջի: Հայտնում է CNN -ը։
Instagram- ում տեսանյութը ստացել է ավելի քան 20 000 մեկնաբանություն, և 3 միլիոնից ավելի դիտում: Նրա խնամի Բենջամին Մեդդենը նույնպես անմասն չի մնացել այս միջադեպը մեկնաբանելուց։ Նա մի փոքր կատակ է արել, գրելով՝ «Ծնունդդ շնորհավոր, Սիս սիրում եմ քեզ և շնորհակալ եմ, որ միշտ լուսավորված ես»:
Ռիչին ամուսնացած է Մեդդենի եղբոր ՝ Ջոելի հետ: Նա երաժիշտ Լայոնել Ռիչիի որդեգրած դուստրն է։ Ռիչիին ճանաչում են բերել «Պարզ կյանք» ռեալիթի շոուն և սկանդալային աշխարհիկ կյանքը։