Շակիրայի հիթը նախկին սիրեցյալ Պիկեի մասին Գինեսի գրքի 14 ռեկորդ է սահմանել
Written by 105.5FM on 13 March 2023
Շակիրայի հիթը` «Music Sessions Vol. 53»-ը, իր նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի մասին Գինեսի գրքի 14 ռեկորդ է սահմանել, հայտնում է Just Jared-ը։
2023 թվականի հունվարի սկզբին թողարկված թրեքի ձեռքբերումների թվում են ռեկորդները հետևյալ անվանակարգերում՝
-
Spotify-ում լատինաամերիկյան ամենաշատ տարածված հիթը 24 ժամում
-
YouTube-ում մեկ օրում ամենաշատ դիտված տեսահոլովակը
-
YouTube-ում ամենաարագը 100 մլն դիտում հավաքած լատինաամերիկյան տեսահոլովակ
-
Առաջին կին վոկալիստը, որը իսպանալեզու երգով հայտնվել է Billboard Hot 100-ի թոփ 10-ում։
«Music Sessions Vol. 53» երգի թողարկումից հետո պարզվել է, որ Շակիրան Պիկեի դավաճանության մասին իմացել է իր սիրելի ջեմի շնորհիվ։
Ժերար Պիկեն և նրա նոր ընկերուհին վերջերս վռնդվել են ռեստորանից, քանի որ պարզվել է, որ սեփականատերը Շակիրայի երկրպագու է: Իսկ ինքը՝ երգչուհին ակնարկել է, որ ֆուտբոլիստի նոր սիրելիի համար «դժոխքում տեղ է պատրաստվել»։